Ծնող դառնալուց հետո բոլորս էլ մեր բալիկների դիմագծերում փորձում ենք փնտրել ու գտնել մեզ, մեր դիմագծերը։ Այս առումով, բացառություն չեն նաև հայտնի դեմքերը։ Հայտնիներից վերջերս մայրիկ Դարձած Աննա Դովլաթյանը հրապարակել է իր մանկության լուսանկարը, որը շատ ուշագրավ է այն առումով, որ այստեղ շատ ակնառու է այն հանգամանքը, որ Աննայի դուստրը՝ Կարինան, միանգամայն նման է մայրիկին։
Աննա մանկության լուսանկարի և Կարինայի ներկայիս տեսքի համադրումից ակնառու է դառնում, թե ինչ մեծ նմանություն կա գեղեցկուհի մայրիկի և փոքրիկ դստրիկի արտաքին տեսքի միջև։ Ի դեպ, Կարինային շատերն են սկսել սիրել Աննայի սոցցանցային հրապարակումների շնորհիվ։
Երջանիկ մայրիկը երբեմն-երբեմն պատմում է իր հետևորդներին առաջնեկ դստրիկի բոլոր նորությունների մասին։ Բալիկի հետ կապված նորություններին շատերն են հիացական արձագանքներ տալիս։ Նշենք, որ Կարինայի ծնողները երեխային անվանել են բալիկի հայրիկի՝ Դավիթի շատ սիրելի տատիկի պատվին։