Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել ուղերձով, որում ասված է.
«Այս իրադարձությունները դրական ազդեցություն կունենան խաղաղ գործընթացի վրա։ Սա երկարաժամկետ խաղաղություն կստեղծի Հարավային Կովկասում։
Ընդամենը մեկ օրում Ադրբեջանը կատարեց տեղական հակաահաբեկչական միջոցառումների շրջանակում դրված բոլոր խնդիրները, ահաբեկիչները ոչնչացվեցին, և հայկական կողմը ևս մեկ անգամ հասկացավ, որ արժանի պատասխան կտրվի իր սադրանքներին:
Հայաստանը պետք է վստահ լինի, որ մենք իր հողի վրա աչք չունենք: Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- նշել է Ալիևը: