«Ի՞նչ, կարող ա Փաշինյանը հորողբերս ա, որ թուրք չհամարեմ»․ MAN ավտոբուսի վարորդը միացել է ակցիային

Մաշտոցի պողոտայում, որտեղ բողոքի ակցիա է ընթանում եւ պողոտան փակ է, ակցիային է միացել նաեւ Man ավտոբուսի վարորդը, հաղորդում է Hayastan.news.am-ը:

Հարցին՝ դուք եւս պատրաստվո՞ւմ եք միանալ բողոքի ակցիային, վարորդը պատասխանեց. «Միացել եմ էլի, էլ միանալը ո՞նց ա լինում»:

Իսկ հարցին՝ ինքն էլ է Նիկոլ Փաշինյանին թուրք համարում, արձագանքեց. «Կարո՞ղ ա հորողբերս ա, որ թուրք չհամարեմ»:

Նշենք, որ առավոտից Երեւանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, փակվել են բազմաթիվ փողոցներ, իսկ այս պահին բողոքի ակցիա է ընթանում Հանրապետության հրապարակում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։

Երևանի տարբեր բուհերի ուսանողներ միացել են ակցիային և կոչ են անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։ Բոլորն ընդգծում են, որ Արցախում այսօր ցեղասպանություն է և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ցուցարարները վանկարկում են՝ «Արցախ», «միացեք»։

Երևանի Հանրապետության հրապարակ բազմաթիվ ոստիկանական ուժեր են բերվել, իրավապահները շղթա կազմած կանգնած են կառավարության շենքի դիմաց։

Հիշեցնենք՝ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը երեկ հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտե ձևավորել։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։