Սեպտեմբեր 19-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների սանձազերծած ագրեսիայի և դրա հետևանքով արցախահայերի կյանքին սպառնացող վտանգից ելնելով՝ ՀՀ- ում սկսվել են անհնազանդության ցույցեր, որին մասնակցում է նաև հաղորդավար Արա Ղազարյանը: Արան բնակվում է ԱՄՆ-ում, սակայն այս դժվար օրերին հայրենիքում է:
Արան մի քանի ինստագրամյան story է արել՝ կապված երկրում տիրող իրավիճակի հետ, ինչպես նաև հաղորդավարը խոսել է Արցախում հայերի անվտանգ լինելու մասին՝ Նիկոլ Փաշինյանի կարծիքին ու ՄԱԿ-ում դրա վերաբերյալ քննարկմանը:
Հաղորդավարը հարցի մասին բավական կոշտ է արտահայտվել։ Առաջարկում ենք լսել նրա խոսքը։
Մանրամասն՝ տեսանյութում.