Հրապարակում կիրառված լուսաձայնային նռնակից լուրջ վնասվածք է ստացել թեքվոնդոյի բազմակի չեմպիոն Իգոր Կարապետյանը (լուսանկարներ)

Հանրապետության Հրապարակում սեպետեմբերի 19-ին ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակից ծանր մարմնական վնասվածք է ստացել թեքվոնդոյի բազմակի չեմպիոն Իգոր Կարապետյանը։

Ինչպես գրում է Փաստինֆոն, նա այս պահին ծանր վնասվածքներով հիվանդանոցում է, արդեն մի քանի վիրահատություն է տարել։

Նրա ընկերները նշում են, որ Իգորի հարազատները Ստեփանակերտում են, նա գնացել էր հրապարակ իր հարազատների մասին որևէ լուր իմանալու։ Ոստիկանության գործողությունների ժամանակ Իգորը մեջքով է կանգնած եղել և չի տեսել իր վրա նետված նռնակը, ինչի հետևանքով էլ ոտքերը լուրջ վնասվել են։

Իգորը մեկ ամսից պետք է մասնակցեր միջազգային մրցումների։