Արդեն իրոք մեծացել ենք, էլ առողջականս չի ներում: Էս երկու օրա էնքան վատ էի, որ արդեն մտածում էի վերջս եկել ա, հայ-հայա էն աշխարհ եմ գնալու: Բայց հարսս ինձ փրկեց, իրա հոգատարությունը ինձ փրկեց: Ասենք նոր ա տղուս հետ ամուսնացել, հլը իրար էտքան էլ լավ չենք ճանաչում: Ինքը հլը սովորում ա, ու մոտն էլ քննական շրջան էր, բայց սաղ թողել ու ինձ էր պահում:թ
Ասենք պատկերացրեք երկու գիշեր ա չի քնել, արթուն կողս պահակի նման նստել ա, մեկ ճնշումս էր չափում, հետո մեր ընտանեկան բժշկին էր զանգում, էլ դեղ չմնաց, որ չտար: Որ լույսն էլ բացվեց մարդ կանչեց էկան սիստեմա միացրին: Ասենք աչքերը արդեն ուռել ա, կարմրել ա, երևում ա, որ հագնած ա: Ես էս օրերը երբեք չեմ մոռանա, ինքը իրոք մտավ աչքս:
Մարդս պետքա սենց հարս ունենա, էն կարգի, որ աղջկանից շատ սիրի: Ասենք աղջիկս գիտեր, որ վատ եմ, բայց իրան նեղություն չտվեց, չբաշարեց գոնե մի անգամ զանգեր: Ասենք ինքը իմ հարազատն ա, իսկ հարսս ուրիշի աղջիկ ա: Որ էն աշխարհ էլ գնայի, արդեն մտածում եմ, որ աղջկաս հեչն էլ չէր լինի: Վատ ա էլի,երբ արդեն գիտակցում ես իրականությունը: