Այսօր պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի ծննդյան տարեդարձն է: Պրոդյուսերը գրառում է կատարել իր էջում`գրելով հետևյալը.
«Սեպտեմբերի 26-ին իմ ծննդյան օրն է, բայց վերջին 4 տարիները ինձ չեն թողնում, որ ես սեպտեմբերին ուրախանամ:
2020 պատերազմ
2021 Հայկոն
2022 պատերազմ
2023 գենոցիդ
Իմ ծննդյան օրը Աստծուց խնդրում եմ հայերի կողքին լինի»: