Հենրիխ Մխիթարյանը գրում է․
«Ես միանում եմ իմ հայրենակիցներին՝ պահանջելով անվտանգ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին։ Քանի որ տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից՝ անվտանգ ապաստան ստանալու համար Հայաստան, կալանավորումը դառնում է տագնապալի միտում:
Ռուբեն Վարդանյանն աչքի է ընկնում որպես խաղաղության բացահայտ ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և «Ավրորա» մրցանակի մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, որը ջատագովն է խաղաղության կառուցմանը և ամբողջ աշխարհի մարդկանց ապահովում է կրթություն և առողջապահություն»: