Արցախի խորհրդանիշ հանդիսացող «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը, որը փաղաքշորեն անվանում են նաև «Դեդո-բաբո», «Պապիկ-տատիկ», տեղադրվել է 1967 թվականին:
Ստեփանակերտի մուտքի մոտ՝ բլրի գագաթին գտնվող քանդակի մոտ տարիներ առաջ երգչուհի Գայա Արզումանյանը երգել է «Այայի երկիր Արցախ» երգը:
Առաջարկում ենք դիտել հուզիչ տեսանյութը, որը երգչուհին հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։