120 հազար արցախցու հայրենազրկել են, բռնի տարհանել ու բռնի տեղահանվածներին միանվագ 100 հազար դրամ տալով, նրանց չնչիննննննն մասին կացարան տալով ռեխները շաղ տալով ման են գալիս։
Իսկ իրականում մարդիկ, ում տունը սրանք հանձնեցին թուրքին, իրենք՝ փողոց-փողոց անցնելով, այս կամ այն հանրային գործչին շատ արժանապատվորեն դիմելով, վարձով տուն ու աշխատանք են փնտրում։
Հիմա ինչ եմ խնդրում՝ Արցախից անգլերենի պրոֆեսիոնալ թարգմանիչ մի երիտասարդ կնոջ համար աշխատանք է պետք։ Վստահ եմ՝ անգլերենի պրոֆեսիոնալ մասնագետի կարիք շատերը կունենան։
Իսկ արցախցի մի լավ աղջկա համար աշխատանք է պետք, թեկուզ խանութում վաճառող, կամ՝ օպերատոր, մենեջեր։
Աղջիկը Երեւանում է՝ իր բարեկամուհու տանը։
Վստահ եմ, որ կկարողանանք օգնել մեր լավ հային։ Խնդրում եմ, ով կարող է նման աշխատանք առաջարկել՝ գրի ինձ PM։