Ադրբեջանի պատմության դասագրքի շապիկին ՀՀ-ն, Արցախն ու Իրանի հյուսիսը ներկայացված են, որպես այդ երկրի տարածք

Ադրբեջանի պատմություն առարկայի դասագրքի շապիկին պատկերված է քարտեզ, որում ներկայացված է Ադրբեջանի տարածքը, որը ներառում է Հայաատանն ու Արցախի հանրապետությունները, Իրանի հյուսիսը։ Այս մասին տեղեկանում ենք թյուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումից։

«Ադրբեջանի միջնակարգ դպրոցների Ադրբեջանի պատմություն առարկայի դասագրքի շապիկն է, նախատեսված 5-րդ դասարանի համար: Քարտեզում ներկայացված է Ադրբեջանի տարածքը, որը ներառում է Հայաատանն ու Արցախի հանրապետությունները, Իրանի հյուսիսը»,-գրել է թյուրքագետը: