«Պատմությունը ողբերգականորեն կրկնվում է, մենք ականատես ենք լինում ժամանակակից ցեղասպանության։
Հայ ժողովուրդը, որը դարեր շարունակ տառապել է իր հավատքի պատճառով, կրկին բախվել է էթնիկ զտման կոշտ արշավի»:
Այս մասին սոցցանցի իր էջերի տեսաուղերձում ասել է աշխարհահռչակ դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը՝ շարունակելով.
«Թուրքիան և Ադրբեջանը սարսափելի վայրագություններ են իրականացնում հայերի նկատմամբ՝ սով, հարկադիր տեղահանություն, սպանություններ, առաջին անհրաժեշտության իրերի հասանելիության բացակայություն։ Նրանք հայեր են, որ այդ հողի վրա ապրել են սերունդներով։
Ես կոչ եմ անում միջազգային հանրությանն անհապաղ գործողություններ ձեռնարկել, պետք է օգնության ձեռք մեկնել հայերին: Այդ օգնության կարիքն այժմ նրանք սաստիկ շատ ունեն, պետք է հումանիտար միջանցք ստեղծվի նրանց անվտանգ տեղափոխման համար: Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, ես ասում եմ ՝ մի հուսահատվեք, Աստված ձեզ հետ է»: