Ինչ լինում է`իմ ներսում է լինում, ներս եմ գոռում…Սիրուշոյի հրապարակումը`երկար դադարից հետո

Երգչուհի Սիրուշոն մեկ շաբաթվա դադարից հետո այսօր տարածել է տեսանյութ, որում ինքը վարում է մեքենա: Երգչուհին տեսանյութում մեքենա է վարում`Արթուր Գրիգորյանի երգի ներքո: Տեսանյութն արված է Արցախում` 2021 թվականին:

Տեսանյութին կից Սիրուշոն գրել է.

«Ես դժվար արտահայտվող մարդկանցից եմ, ինչ լինում է , իմ ներսում է լինում… Երանի այն մարդկանց, ովքեր կարողանում են գոռալ, բղավել, ես ներս եմ գոռում»:

Նշենք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։Ըստ որի, մասնավորապես ասվում էր` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել ԼՂ գերատեսչական ենթակայության բոլոր պետական ​​հիմնարկներն ու կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։ Երգչուհի Սիրուշոն վերջին գրառումն արել էր այս ժամանակ: Նա անդրադարձել էր թեմային`նախ ֆոտոշոփի միջոցով ջնջելով խոսքերը գրված, ապա հավելել.