Պարզվում է՝ Գռզոյի համար երևանյան փողոցներն ու սրճարանները վտանգավոր են դարձել. Հյուսիսային պողոտայում խայտառակվելուց հետո Գռզոն հիմա էլ սրճարաններից մեկի մոտ է նույն ճակատագրին արժանացել: Ինչպես հայտնում են ականատեսները, քաղաքի սրճարաններից մեկի մոտ երեկ երեկոյան Գռզոյի ուղղությամբ հավի նագեթս են շպրտել, որից հետո թեմայի մեջ են մտել նրա թիկնապահներն ու քաղաքացիներին հայհոյելով փորձել Գռզոյի «աչքը մտնել», իսկ արդեն հետո Գռզոն է ասպարեզ իջել՝ իրեն մերժող ու իրեն ատող մարդկանց աչքին քաղաքակիրթ թվալու համար նրանց հետ ոչ ագրեսիվ, կիրթ զրույց ունենալով:
Գռզոն, իհարկե, մեծ հաճույքով նրանց հում-հում կուտեր, բայց չի արել՝ հանրային արձագանքից վախենալով: Փաստորեն՝ Գռզոն Աղազարյան Հովիկի ճակատագրին է արժանացել ուղղակի այն տարբերությամբ, որ հայհոյվել է մի փոքր ավելի բանուկ վայրում: Ուղղակի բախտն այնքան է բերել, որ տեսախցիկներ չեն եղել, ինչը, սակայն, չի փրկել նրան երկրով մեկ թամաշա դառնալուց:
Պատկերացնո՞ւմ եք գռզոների կյանքը իշխանություն կորցնելուց ասենք մի րոպե հետո: Ոչ թե հավի միս են Գռզոյի վրա շպրտելու, այլ այնքան են պատերի տակ ծեծելու, որ ինքն ու «ախռանիկները» էշին քեռի են ասելու: Ժողովորդը նման ճակատագրի է արժանացնելու ՔՊ-ականներից յուրաքանչյուրին. մի ամբողջ ազգ վարի տալը բա Գռզոյի վրա էժա՞ն է նստելու:
Իհարկե, Գռզոները կարծում են, թե կփախչեն երկրից՝ օտար ափերում թալանածը վայելելու, բայց թող իմանան՝ հայն աշխարհի ամեն մի անկյունում է ու որտեղ բռնեն՝ նակազատ են անելու: