Երգչուհի Սիրուշոն, ով հատկապես մեծ ակտիվություկ է տարածում իր ինստագրամյան էջում, երբ իր երկրում իրադրությունը լարված է լինում, մեկ շաբաթվա դադարից հետո երեկ տարածեց տեսանյութ, որում ինքը վարում էր մեքենա`Արթուր Գրիգորյանի երգի ներքո: Տեսանյութն արված էր Արցախում` 2021 թվականին:
Տեսանյութին կից Սիրուշոն գրել էր.
«Ես դժվար արտահայտվող մարդկանցից եմ, ինչ լինում է , իմ ներսում է լինում… Երանի այն մարդկանց, ովքեր կարողանում են գոռալ, բղավել, ես ներս եմ գոռում»:
Երգչուհու հուզառատ հրապարակմանը մեկնաբանություն է թողել երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանը: Նա հետևյալն է գրել.
«Սիրուշոս… ուժեղսսս, ընկերսսս…» `ինչին ավելացնելով համբույր և սեր արտահայտող էմոջիներ:
Նշենք, որ մեկ շաբաթ պայմանագիր ստորագրվեց, որտեղ նշվում էր` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել ԼՂ գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։
Երգչուհի Սիրուշոն վերջին գրառումն արել էր այս ժամանակ: Նա անդրադարձել էր թեմային`նախ ֆոտոշոփի միջոցով ջնջելով խոսքերը գրված, ապա հավելել.