Ուրեմն մի հատ շուն ունենք, փոքրուց տղես բերել էր, պահում էինք, բայց ինչ Ամերիկա գնացինք ընտանիքով, շանը թողեցինք տան հայաթը․ էսքան տարի անց հետ ենք եկել․ որ պատմեմ, թե ինչ եղավ տուն մտնելուց, հուզմունքից չեք կարա կարդա

Երևի մի տաս տարուց ավել ա, որ գնացել ենք Ամերիկա։ Ասեմ, որ մինչև մեր գնալը տղես մի հատ սիրուն շուն էր բերել, էտ ժամանակ շունը հլը փոքր էր, ես կասեյի նոր էր ծնվել։ Մի խոսքով մի երկու տարի պահեցինք, հետո, որ արդեն գնում էինք շանը թողեցինք տան հայաթը, քանի որ տանելու համար մի հատ էլ պետք ա առանձին անձնագիր ունենար, տանեյինք բուժզննում անցներ ու ըտենց։«

Դե ես միշտ հարևաններիս հետ կապը պահում եմ։ Ամեն օր պատմում են, որ շունը հայաթից էն կողմ չի գնում, ասում են, մենք էլ չենք կարում ուղղակի նայենք, ուտելու բան ենք տալիս։ Տղես, որ իմացավ աչքերից արցունքները գնաց, շատ ա սիրում ախր էտ շանը, դե իրար հետ են մեծացել, իրա մանկության հուշն ա։ Նույնիսկ հարևաններից մեկի հետ կապ էր հաստատել, փող էր ուղարկել, որ հատուկ շան համար գնան կեր առնեն։

Մի քանի օր առաջ մեր բարեկամներից մեկն ա մահացել, մենք էլ եկանք Հայաստան, որ համ մերոնց տենանք, համ էլ էտ բոլոր արարողություններին մասնակցենք։ Որ տուն գնացինք, հլը հայաթ չմտած շան ձենը արդեն գալիս էր։ Էտ ոնց վազեց ու փաթաթվեց տղուս չեք պատկերացնի, թաթերը դրել էր ուսերին ու դեմքը լպստում էր։ Պատկերացնում եք ինչ հավատարմություն ա, ախր տաս տարի էր անցել։