Լավ, տարիներ առաջ մի դեպք էր, եղավ, հո պետք չի դրանից հայոց հարցը սարքել ու էսքան երկար ժամանակ հիշել էդ ամենը։ Ախր բոլորն էլ սխալվում են։ Հիմա որ պատմեմ, կհասկանաք, որ ընդհանրապես ոչ մի խնդիր չկա, միայն թե մարդիկ են անիմաստ բարդացնում ամեն բան։՝
Ես ու դուստրս աշխատում ենք սննդի կետերից մեկում։ Երբեմն լինում է, որ ժամկետանց ապրանքները տալիս են մեզ, որ տանենք, դրսում թափենք, բայց մենք էլ հո հիմար չե՞նք։ Բերում ենք տուն, պատրաստում, ուտում ենք։ Էնպես չի, որ հնարավորություններ չունենք, որ նորն առնենք, բայց ինչի՞, եթե արդեն իսկ կա։
Ի դեպ, տարիներ առաջ մեր էդ պատրաստածից հայրս վատացավ, տարանք հիվանդանոց, բայց ոչինչ էլ չկար, մենք սովոր ենք, ուտում ենք։
Էդ օրվանից հետո ով լսում ա՝ որտեղ ենք աշխատում, մեր ձեռքի հացը չի ուտում, իբր թե վախենում ա։ Այ մարդ, չեք ուզում, մի կերեք, այ քեզ բան։ Գիտենք, որ վնաս ա, ամեն ինչն էլ հասկանում ենք, ուղղակի մենք սենց ենք ապրում, էլ անպատվելը ո՞րն էր։