Սկեսուրս բառիս բուն իմաստով սկեսուր է: Ոնց որ միշտ ինձ սպասած լինի, որ ինքնահաստատվի ինձ վրա ու իր կյանքի չստացված պահերի համար ինձնից մուռ հանի: Բայց ես ինչ եմ արել իրեն էլի: Ընդամենը որդու կինն եմ, ում հետ շատ սիրով ու հարգանքով ենք, բայց սկեսուրիս հետ մինչ օրս լեզու չեմ գտնում:`
Արդեն 3 տարի կլինի ամուսնացած ենք, բայց, սկեսուրս միշտ երեսով ա տալիս այն փաստը, որ ես հետս օժիտ չեմ բերել: Անկեղծ կլինեմ, ծնողներս հնարավորություն չունեին, ես էլ նրանց ասել էի որ պարտքով ոչինչ չանեն, չեմ թողել:
հետո, սկեսուրիս տանն ինչ չկար, որ պիտի հետս տանեի: Դա ինչ հնացած հիմար ադաթ է: Ես գիտեմ, որ շատերը վաղուց նման բաներ չեն անում, սկեսուրներն էլ շատ նորմալ են վերաբերվում, նույնիսկ իրենք են ամեն բան անում, որ հարսը հետը ոչինչ չբերի: Իսկ իմ սկեսուրը փաստորեն օժիտի էր սպասում ու մինչև հիմա էլ ինձ երեսով է տալիս այդ ամենը:
Կգա կասի հարևանի հարսը օժիտ ընտիր մեբել ա բերել, լվացքի մեքենա, էս էն: Ես էլ մի օր չդիմացա ասեցի սկեսուրիս՝ «մամ ջան, ինչի կարիք ունես, ասա աշխատում եմ, ապառիկով կառնեմ կբերեմ կդնեմ տունը, դու էլ էլ հարևանների հարսների բերածին չես նայի»: Իհարկե, ասեց ես ամոն ինչ էլ ունեմ, ինձ բան պետք չի ու շատ լավ էլ հասկացավ ինչու նման բան ասեցի