21 տարեկանից պսակված եմ,հիմա 29 տարեկան եմ, վերջապես հղիացել եմ, բայց սկեսուրս համոզումա ազատվեմ երեխուց. էրեկ մենակ իմանաք ինչա ասում, մարդս էլ տանը չէր, որ մի երկու բան ասեր

Միշտ երազել եմ մայրության մասին, երազել եմ շատ բալիկներ ունենամ, թե աղջիկ, թե տղա, բայց կյանքում չէի մտածի, որ սենց իրավիճակում կհայտնվեմ: Էս որ դարում ենք ապրում, էս ուրա գնում մարդկությունը, ու վաբշե ոնց կարա մարդ, էն էլ կինը, տենց բան ասի, տենց բան վաբծե մտածի: Խոսքեր չունեմ ու չգիտեմ ինչ անեմ:`

21 տարեկանում ամուսնացա ու չէի կարողանում երեխա ունենամ: Ես ու մարդս հազար բժիշկ փոխեցինք, ոչ մեկը բան չէր ասում, ոչ մի խնդիր չունեինք, բայց տարիներով չէինք կարողանում երեխա ունենալ: Հիմա 29 տարեկան եմ ու վերջապես հղիացել եմ, բայց երջանկությունս կարճ տևեց: Սկեսուրս ինչ իմացելա, որ աղջիկ եմ ունենալու, ինձ համոզումա, որ ազատվեմ երեխուց: Հետը կռվեցի, ասումա տղուս բան չասես, կատաղելուա, ինքը միշտ տղայա ուզել ունենա, ես էլ հո գիտեմ, որ դա տենց չի, իմ մարդը կապ չունի աղջիկ թե տղա, երկուսս էլ ուզում ենք բալիկ ունենանք:

Հիմա որոշել եմ մարդուս ասեմ սկեսուրիս հետ խոսի, որովհետև սկեսուրս մեկ մեկ հետս նենցա խոսում, որ ինձ թվումա, թե հեսա թույնելուա, որ երեխուս կորցնեմ: Ախր դա մարդ չի, ինքն էլ հո կինա, պիտի հասկանա ինձ, ոնցա կարողանում նման բան ասի ինձ: