Ախպերս փոքրուց իմ համար մի ուրիշ աշխարհ ա էղել, համ հեր ա էղել, համ մեր ու արել ա ամեն բան, որ ես հանկարծ ոչ մի բանի կարիք չունենամ:՝
Ես իրան ուղղակի պաշտել եմ, հասկացել եմ, թե ինչ ա անում իմ համար ու գնահատել եմ ամեն մի քայլն ու արարքը:
Էս ամենի հետ մեկտեղ էրեկ մի հատ նենց բան եմ բացահայտել, որ դրանից հետո աչքիցս ահավոր ընկել ա ու հիմա ոչ ուզում եմ դեմքին նայեմ, ոչ էլ:
Ախպերս ամուսնացած ա ու ընտանիք ունի, բայց էրեկ իմացա, որ արդեն երկար տարիներ ա կողքից մի կին էլ ու մի էրեխա էլ ունի, ում մասին մենք բացարձակ գաղափար չենք ունեցել: Կնոջն ու էրեխեքին հաճախ խաբել ա, թե գնում ա գործուղումների, բայց իրականում գնացել ա դրանց մոտ:
Հիմա հիասթափված եմ ահավոր ու դաժե դեմքին չեմ կարում նայեմ: Չգիտեմ էլ էս հիասթափությունը ժամանակի ընթացքում կանցնի, թե սենց էլ կմնա: Իրանից սենց բան համենայնդեպ չէի սպասում: