Սամվել Բաբայանի մանիպուլյացիաները և նրա անպատասխանատու ու վտանգավոր պահվածքի դրդապատճառները (Photo)

Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության նախկին հրամանատար, պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը 24News-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ արդեն Հայաստանում է, չնայած ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին հայտարարել էր, որ վերջինն է լինելու, ով կլքի Արցախը։

Հաջորդ օրը Բաբայանը Հ1-ի եթերում հարցազրույց էր տվել՝ ներկայացրել պնդումներ, որոնք դարձել են հանրային բուռն հետաքրքրության ու բանավեճի առարկա։ Տեղեկություններ կան, որ Բաբայանը նաև Երևանում Արցախի ներկայացուցչության դիմաց տեղի ունեցած բուռն, կատաղի բողոքի ցույցերը հրահրելու հետևում կանգնած հիմնական դերակատարներից է եղել:
Բաբայանի ողջ պատումը, որքան էլ որ սենսացիոն և ուշադրություն գրավող լինի, միևնույնն է կառուցված է թղթե տնակի վրա: Նրա մանրակրկիտ կառուցված ստերի ու մանիպուլյացիաների փունջը ծառայում է հայ հասարակությանը շփոթեցնելու և Հայաստանում դե-ֆակտո իշխանությունների շահերը առաջ մղելու նպատակին:

«Հայկական ալիքի» նոր հոդվածը բացահայտում է Սամվել Բաբայանի մանիպուլյացիաները և բացատրում նրա անպատասխանատու և վտանգավոր պահվածքի դրդապատճառները։ Ամբողջական հոդվածը կարող եք գտնել մեր կայքում։

Աղբյուրը՝ BlogNews.am