Էս հարևանս լրիվա ցնդել, ո՞վա 17 տարեկան մինուճար երեխուն ամուսնացնում: Փողերի հետևից ընկավ, աղջկա կյանքը կործանեց: Մի հարուստ տղա էր գտել, հա կպած համոզում էր երեխուն ամուսնանա, աղջիկն էլ չէր ուզում:՝
Ախր մայրը ո՞նց կարա հարազատ երեխու հետ տենց վարվի, աղջկա առաջ պայման դրեց, թե բա կամ ամուսնանում ես, կամ մայր չունես, ասումա դու տենց տղա չես գտնելու, հարուստ, սիրուն, չես փոշմանի:
Ու հաշվի էլ չի առնում, որ խեղճ աղջիկը 17 տարեկանա, էն հարուստ տղան էլ՝ 30: Վերջը աղջկան զոռով պսակեց, իրանից գոհ գոհ քայլում էր, էլ չէր մտածում աղջիկը ինչ օրինա:
Դու մի ասա էդ հարուստի լակոտը երեխուն սաղ օրը թակում էր, ինքը իրա կայֆերով, իրա հարուստ ընկերների հետ սաղ օրը կլուբներում թրեվ էր գալիս, էդ խեղճ աղջիկն էլ աշխարհից կտրված գոյատևում էր, տնից էլ չէր դուրս գալիս, որ կապտուկները չտենան: Հարևանից ուզածը երևի հենց էդ էր, դե թող գնա փողերը վայելի, աղջկան վերջապես ամուսնացրեց: