Ավsբուսից նոր իջա ու չեմ կարող չպատմել հետս տեղի ունեցածը․ Երբ չգիտես ծիծաղեu, թե լաց լինես

Ավտոբուսը կանգնեց կանգառում, ուղևորներն իրար հրմշտելով իջնում ու բարձրանում էին: Նեղվածք էր, ու հրմշտոցը շատերի դժգոհության պատճառն էր դառնում: Նստարաններից մեկին նստած էր մի երիտասարդ աղջիկ, նա գլուխը հենել էր պատուհանին, աչքերը փակ էին, ականջներին՝ ականջակալներ:՝

Նրա նստարանին մոտ կանգնած էր մի տարեց կին թոռնիկի հետ միասին: Կինը զայրացած հայացքով նայում էր երիտասարդ աղջկան և չդիմացավ.

— Տեսեք թե ինչ սերունդ է մեծանում, տարեց կինն ու երեխան կանգնած են, իսկ այս երիտասարդ աղջիկը նստած է, ու չի բարեհաճում տեղը զիջել:

Տեսնելով, որ աղջիկը ընդհանրապես ոչ մի կերպ չի արձագանքում, նա ավելի վրդովվեց: Պարզվեց, որ կային մարդիկ, որ համաձայն էին նրա հետ և սկսեցին խիստ քննադատել ներկայիս երիտասարդությունը:

Տարեց կինն այնքան հեռու գնաց, որ ականջակալները հանեց աղջկա ականջներից և կոպիտ ասաց.

— Թոռնիկիս ոտքերը հոգնեցին, նա երեխա է, չի կարող այդքան ոտքի վրա մնալ, միգուցե տեղդ նրան զիջես:

Աղջիկը նայեց կնոջը, նայեց երեխային ու ասաց.

— Լսիր, ընկերս, դու գիշերը երևի հանգիստ քնել ես փափուկ անկողնում ու քունդ առել ես:

— Ահա, — գլխով արեց տղան:

— Հոգնա՞ծ ես:

-Ոչ, — գլուխը տարուբերեց տղան:

— Դե խնդրում եմ, տատիկիդ ասա, որ կան մարդիկ, ովքեր գիշերային հերթափոխում են աշխատում, և քնելու հնարավորություն ունեն միայն ավտոբուսում, քանի որ աշխատանքից հետո դասի են գնում, -ասաց երիտասարդ աղջիկն ու կրկին փակեց աչքերը:

Տղան այդ ժամանակ տատիկի ուսերից իջեցրեց բրդե շալն ու ծածկեց աղջկան ու նայելով տատիկին ասաց.

— Տատիկ, մի փոքր կամաց խոսիր, քնած մարդ կա: