Աղջիկս արդեն քանի ամիսա մի հատ տղու հետ էր շփվում, բայց ամեն անգամ չէր ստացվում ծանոթանալը։ Նկարներով էի տեսել մենակ, նորմալ տղա էր երևում, դե երեխես էլ կարևորը երջանիկ էր, ինձ ուրիշ բան պետք չի։՝՝
Բայց եկավ ժամանակը, որ էդ տղեն իրա ծնողների հետ պիտի գային ծանոթանալու։ Լավ պատրաստություն էի տեսել, ահավոր անհամբեր սպասում էինք, ուզում էի վերջապես էդ մարդկանց հետ ծանոթանայի։
Էն էլ չգիտեի գլխիս գալիքը։ Ուրեմն դուռը բացվեց, դրանց փնթիությունից չգիտեի ինչ անեի, առաջացան, կոշիկները հանեցին, նենց հոտ եկավ, որ աչքերս մռմռացին։ Չեմ թողել առաջանան, ասեցի՝ հագնվեք դուրս եկեք, երբ որ ձեր հիգիենային ուշադրություն կդարձնեք, էն ժամանակ էլ կգնաք աղջիկ ուզելու։