Ահավոր շատ խանդ կար իր կողմից, ինքն ինձ ավելի շատ ա սիրել, քան ես`իրան. Ռաֆ Հարությունյանը`Իրինա Այվազյանի մասին

«Թոք Թայմ» հաղորդման հյուրը երգիչ, դերասան Ռաֆ Հարությունյանն է։ հաղորդումը հրապարակելուց ժամեր անց սկսվեցին բուռն քննարկումները Ռաֆի անձի շուրջ։ Starnews-ը հետևել է հարցազրույցին ու առանձնացրել կարևոր հարց ու պատասխանները։ Երգիչը զրույցի ամենավերջում միայն անդրադարձավ այս օրերին ամենաքննարկված թե

«Ես, ընդհանրապես շատ շուտ հրապուրվող, տաքացող տեսակ եմ։ Էն ժամանակ, երբ մենք սկսեցինք շփվել՝ մոտ մի քանի օր, կարելիա համարել երկու շաբաթ էր, որ մենք ընկեր- ընկերուհի ենք՝ Իրինան իր հարցազրույցում ասում ա, որ ես իր ընկերն եմ ու էդ հանրայնացնում ա։ Ես չեմ հերքում` դա էդպես էր, բայց հանրային մարդ լինելով՝ երկու շաբաթ անց հանրայնացնել, դա չեմ կարծում, որ ճիշտ ա։ Մենք չէինք խոսել էդ մասին։ Հետո զանգեց ասաց, որ տենց բանա ասել, ես ասեցի լավ, դե արդեն արել ես։ Ու որպես էդպիսին էդ ժամանակվանից ես ընկնում եմ թակարդը, ինչի եմ տենց ասում, որովհետև ես չեմ թաքցնում, որ իմ կյանքում մենակ Իրինան ա եղել, թեկուզ շոուբիզնեսից էլի մարդիկ են եղել իմ կյանքում ու ես միշտ փորձել եմ գտնեմ էն միակին, որի հետ ես իմ ամբողջ կյանքը կպատկերացնեմ։ Մանավանդ ստեղծագործող ու արվեստի մարդ լինելով` դու պատկերավոր հեռու ես գնում։

Ու Իրինայի հետ կապված խոսակցությունը նենց գնաց, որ ես ասեցի, որ էն ապագան, որ ես քո հետ պատկերացնում եմ պահ ա գալիս, որ ես մենակ եմ, այսինքն մեր համատեղ կյանքը միասին չեմ պատկերացրել։ Իսկ Արտաքին տեսքի հետ կապված էլ ասեմ` մի քանի ժամանակ հետո, արդեն սկսում ես նկատել բաներ որոնք, մինչ այդ չես նկատել։ Ավելորդ քաշի հետ կապված ինքը միշտ ասելա, որ կուղվի ու ավելի լավը կդառնա, ես միշտ իրան ասել եմ`եթե դու ինչ որ մի բան էլ անում ես, որը ես ասում եմ մի արա, ես դա առաջինը քո համար եմ ասում, այսինքն` ես ուզում եմ որ դու ավելի լավը լինես, որ ես էլ չլինեմ քեզ արժանի մարդ դու գտնես արժանիին։ ես էդ ամենը իրա համար եմ արել, երբ ասել եմ նիհարի կամ հետևի քեզ։ Զուտ ասեմ խնդիրը որն ա՝ 2 մետրանոց տղա ու մետր ու կես հասակով աղջիկ ու մենակ էդ, որպես էդպիսին մարդիկ ասում էին ոնց, չենք պատկերացնում ձեզ իրար հետ։ Ինձ իր մեջ գրավել ա էներգետիկան, բարությունն ու շատ ու շատ բաներ, բայց ժամանակա պետք, որ հասկանաս դու էդ մարդու հետ ապագա տեսնում ես, թե չէ։ Լինում են քո մինուսները իրա մինուսները, երկուսիդ պլյուներն ու էդ ամենինչից հասկանում եք, որ իրար համար չեք։ Ինչ պետքա անեի Խաբե՞ի, չէէ, փիառվե՞լ եմ, չէ։

Ի՞նչ եմ արել` ասել եմ կգնաս հարցազրույցին իմ մասին կխոսաս: Չէ չեմ ասել, ինչ եմ արել տեսահոլովակիս մեջ եմ նկարել, թե հետը դուետ եմ արել, Ինչ փիառվել, մենք նույնիսկ մի հատ համատեղ նկար չենք ունեցել մեր էջում։ Հա Հայտնիությանս հարցում Իրինան իր լուման ունեցելա, բայց դա հիմա դարձելա իմ թշնամին։ հիմա դա հակառակնա իմ վրա աշխատում։ Ինչն ա իմ համար նեղվելուն, որ նայում եմ հարցազրույցն ու մտածում, որ լավ մի տարի անցելա քո նախորդ հարցազրույցից, նախորդ զրույցիդ եկել խոսացել ես իմ մասին, Գևի մասին ու գտնված եղբորդ մասին։ էս հարցազրույցին գալիս խոսում ես իմ մասին, Գևի մասին ու քո եղբոր մասին՝ լավ քո կյանքում неужели մի հատ փոփիխություն չի եղել, մի լավ բան չի եղել՝ հայտնի մարդ լինելով հանդերձ: Կարիերայիս սկզբում, երբ աշխատում էի Պրոդյուսորի հետ՝ ունեցել ենք պայմանագիր որտեղ եղել ա կետ, որ անձնական կյանքիս հետ կապված հանրայն դարձնելուց առաջ դա պետք է քննարկել։

Ես այդ ժամանակ ունեի ընկերուհի, ով հանրային մարդ էր, բայց դրա մասին ոչ ոք չիմացավ ու ես իրան կյանքիցս շատ եմ սիրել։ Իրինային էլ եմ սիրել ու միակ մարդն ա եղել իմ բոլոր ընկերուհիների մեջ, որ զգացել եմ որ ինքն ինձ ավելի շատ ա սիրում՝ քան ես իրան։ Որովհետև միշտ ես ավելի շատ եմ սիրել, բայց դեմ գնալ ինքս ինձ` ես չեմ կարողացել։ Ու ոչ մի տեղ ես իրա անվան հետ չեմ խաղացել ավելորդ բան չեմ ասել ոչ մի տեղ։ Բայց պետքա հասկանալ, որ իրար համար չեք ու բաց թողնել՝ խնայել քո ժամանակը, որովհետև ես էդ ժամանակ սովորում էի, ես գնում էի աշխատանքի ու ունեցածս մի քանի ժամը փորձում էի իր հետ լինել, բայց մի քանի ժամը իրար կողք ուղղակի նստելը անիմաստ ա, որոհետև մարդը գործունեություն չի ծավալում՝ առաջ գնալու, իսկ դու նպատակասլաց ես ու գիտես, թե ուր ես գնում՝ էդ ամենը խանգարում ա։ Անգամ էդ հարցում հաշտ չեք իրար հետ։ Բացի դա` նաև ահավոր շատա եղել խանդն իր կողմից , ահավոր շատ։