Ես ու մարդս միշտ շատ ենք սիրել իրար, օրինակ ենք էղել բոլորի համար ու հիմա էլ չնայած տարիքին, մեկ ա առանց իրար չենք կարում պատկերացնենք մեր կյանքը:
Էն օր գործից տուն գալուց սիրուն ծաղիկներ էր առել, բերել: Նվիրեց ինձ հետո էլ ջերմ գրկեց: Հարսս էլ ըտեղ էր, մի նենց թարս ու շիտակ նայեց ինձ, որ էլ դու սուս:`
Ես մեղավո՞ր եմ, որ իր իրա ու տղուս հարաբերությունները վատ են, իրար չեն հասկանում ու ամբողջ օրն իրար միս են ուտում:
Մի խոսքով կողքից նայեց թարս ու շիտակ, հետո էլ ֆռաց մեզ ասեց՝ դե լավ հասկացանք, հո նորվա ջահելները չեք, ինչ եք խունջիկ-մունջիկ գալիս:
Ճիշտն ասած նենց վատ զգացինք համ ես, համ մարդս էտ արտահայտությունից: Ասենք էտ ասելու բան է՞ր, ի՞նչ կապ ունի մենք քանի տարեկան ենք, մեկ ա սիրում ենք իրար: Քանի գնում ա, ավելի եմ զարմանում ես էս ջահելության վրա, ինչի՞ են էսքան բացասական տրամադված ամեն ինչի վերաբերյալ: