Պետք ա ծնունդ գնայի, մարդս տեսավ ինչ եմ հագել ու արգելեց․ ինչ եղավ հետո, ես ապշած էի

Ես հրավիրված էի ընկերուհուս ծնունդին ու մարդս էլ գիտեր, որ գնալու եմ։ Արդեն զուգվել զարդարվել էի , մտա խոհանոց, որ ասեմ դուրս եմ գալիս տնից ու էս մարդս ինձ տեսավ ու գժվեց։՝

Սկսեց գոռգռալ վրաս ու ասել, որ եքա կին եմ, խի եմ էսպես հագնվել, ամոթ չունեմ ու նման արտահայտություններ։ Վերջում էլ ավելացրեց․ «Փոխվի ու տեղդ սթրվի, ոչ մի տեղ էլ չես գնալու, արգելում եմ»։

Ես ապշած էի, ախր ասել էի, որ գնալու էի, հիմա ոնց չգնամ, շատ ամոթ բան կստացվեր։ Աչքերս լցրեցի։ Կիսուրս էլ իր տղու վրա խոսաց ու ասաց․ «Դե հերիք եղավ էլի, ի՞նչ ես ուզում խեղճ աղջկանից, նորմալ էլ հագնվել ա, այ քեզ բան, մարդը թող գնա ու գա, ինչ ես հարամ անում ամեն բան»։ Վերջում էլ ավելացրեց․ «Անի ջան, գնա, չուշանաս»։

Ես գրկեցի կիսուրս մայրիկիս, արցունքներս սրբեցի ու գնացի։ Երբ եկա տուն ամուսինս արդեն հանդարտված էր։