Արդեն ինչքան ժամանակ ա ամուսնացած տղամարդու հետ եմ կապվել ու ժամանակի ընթացքում սիրահարվել եմ նաև: Հիմա առօրյաս առանց իրա ուղղակի չեմ կարում պատկերացնեմ:
Օրեր առաջ իմացա, որ կնիկն իմացել ա մեր կապի մասին ու մի հատ շոու ա սարքել: Թե բա կամ բաժանվում ես իրանից, կամ էլ վեշերս հավաքում եմ, թողեմ գնամ էրեխեքի հետ:՝
Մի խոսքով, էտքանից հետո չի հանգստացել, համարս գտել ու զանգել էր էրեկ, բայց դե նենց շշպռեցի, որ լացելով անջատեց հեռախոսը:
Սկզբում զանգել մունաթ էր գալիս, թե բա հեռու կմնաս սրանից հետո մարդուցս, թե չէ կփոշմանես: Ես էլ էկա բերանին, ասեցի քանի մարդդ գալիս ա իմ մոտ, ես չեմ պատրաստվում իրանից հեռու մնամ: Կարաս, նենց արա ուրիշների մոտ չգնա, ուրեմն խնդիրը քո մեջ ա, որ մարդդ վրեդ ֆռում ա:
Մի էրկու բան էլ ասեցի, զգացի, որ լացում ա արդեն, տենց էլ էլ ոչ մի բան չասեց, հեռախոսն անջատեց ու էտ էղավ, էլ ոչ զանգեց, ոչ էլ: