«Թթենի» հայտնի ու շատերի կողմից սիրված ֆիլմը մինչ օրս էլ իր դիտումների քանակը չի նվազեցրել։ Ֆիլմում մեծահասակների հետ հանդես են գալիս նաև երեխաներին, որոնցից մեկը Տիգրան Նուրբեկյանցն է, որը կերպավորել է Գասպարի ավագ տղային։
Երեխաների ընտրության համար հրավիրվել է քասթինգ, որին մասնակցել են հինգ հազար երեխաներ։ Նրանցից ընտրվել է հինգը, որոնցից մեկը տասներեք տարեկան Տիգրանն է եղել, որը 120 ռուբլի է ստացել որպես աշխատավարձ։
Բուն ֆիլմի փորձերի ու դերակատարումների ժամանակ Տիգրանն ու իր ընկերները չեն գիտակցել, թե ինչ կարևոր գործ են իրականացնում և թե ինչպես դա պետք է ազդի իրենց անձնային զարգացման վրա։ Նրանք նույնիսկ ձանձրացել են՝ ամեն օր նկարահանումների մասնակցելով։
Տիգրանը պատմում է, որ ափսոսել է ամառը առանց բակային խաղերի անցկացնելու համար։ Հետո ֆիլմը էկրան է բարձրացել։ Նկարահանումները երևանյան Այգեստան կոչվող թաղամասում են իրականացվել։ Հետո Տիգրանը իր խաղընկեր երեխաների հետ կապ չի պահել։