Մի շտապեք լվացարանի մեջ թափել այն, ինչը կարող է պետք գալ, օրինակ ջուրը, որի մեջ մակարոն եք եփել: Ահա թե ինչպես կարելի է օգտագործել այն:
Գրեթե բոլորի տանն էլ այդ ջուրը թափվում է, քանի որ քչերը գիտեն, որ այն կարող է կրկնակի օգտագործվել: Ահա մի քանի օգտակար մտահղացում:
Նրբաբլիթի շերտերի ու օլադիների համար
Ջուրը, որի մեջ մակարոն եք եփել, կարող է կրկնակի օգտագործվել խոհարարության մեջ: Խորհուրդ՝ նրբաբլիթ ու օլադի հաճախ պատրաստողների համար. կաթի փոխարեն լցրեք արդեն սառած ջուրը: Այդ դեպքում ձեր թխվածքը կստացվի ավելի փքուն ու համեղ:
Սոուսների համար
Որպեսզի սոուսը ստացվի ավելի համեղ, դրա մեջ կարող եք 2-3 գդալ տվյալ ջրից լցնել:
Լոբեղեն թրջելու համար
Լոբին, ոլոռը, ոսպը եփելու առաջ պետք է թողնել ջրի մեջ: Դրա համար որոշ խոհարարներ օգտագործում են հենց մակարոնի ջուրը:
Ոտքերի համար վաննա
Այն մարդիկ, ում ոտքերը ցավում են կամ այտուցվում, անպայման պիտի փորձեն այս վաննան:Պարզապես պետք է ոտքերը դնել գոլ ջրի մեջ, որի մեջ մակարոն եք եփել: Հանգստացնող ջերմությունը, նաև միկրոտարրերը, որոնք պարունակվում են տվյալ ջրի մեջ, վարկենապես արդյունք են տալիս:
Գոլորշու վրա պատրաստելու համար
Սա բանջարեղեն պատրաստելու համար լավագույն լուծումն է: Փորձեք այս մեթոդը, կզգաք, որ բանջարեղենի համը նկատելիորեն լավանում է:
Հիմք՝ ապուրի համար
Եփեք մակարոնի թուրմով կարտոֆիլով որևէ ապուր: Այն խիտ ու հագեցած համով կստացվի:
Ստեղծագործելու համար
Խմորից պլաստիլին պատրաստելիս ջրի փոխարեն մակարոնի թուրմ լցրեք: