Աղջկաս առաջին ամուսնությունն անհաջող էր: Ստացվեց նենց, որ նորածին էրեխու հետ հետ էկավ ու 2 տարի էրեխուն մենք ենք պահել իրար հետ:`
Հետո աղջկաս կյանքում ուրիշ տղամարդ հայտնվեց, կյանքը կապեց էտ տղամարդու հետ, իսկ էրեխուն ես պահեցի, մեծացրեցի ու հասցրեցի իրա նպատակներին:
Ճիշտ ա, շատ դժվար էր իմ համար էտ ամեն ինչը թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեպես, բայց կարողացա բերանիցս կտրելով մեծացնեմ իրան ու հասցնեմ մուրազին:
Հիմա արդեն նշանված ա ու նշանածին շատ եմ հավանում: Էրեկ պատահաբար լսեցի էրկուսի խոսակցությունը ու դրանից հետո գնացել եմ սենյակս, ձենով լացել եմ ուրախությունից, որ նման էրեխեք ունեմ:
Պարզվում ա սեփական տուն են առել մեծ ու ինձ էլ տանելու են իրանց հետ ապրելու: Տունը հատուկ մեծ այգի ունի, որ կարողանամ իմ համար ինչ ուզում եմ ցանեմ, մշակեմ ու զբաղվեմ: Գիտեի, որ թոռս ինձ մենակ չի թողի, բայց որ սենց կնայի, չէի պատկերացնի
Երախտապարտ եմ Աստծուն, որ սենց թոռ ունեմ: Ճիշտ ա մեծ դժվարությամբ մեծացրեցի, բայց հիմա վայելում եմ դրա պտուղները: