Սկեսրայրս շատ խիստ մարդ ա, ես փոքրուց գիտեմ իրանց ընտանիքը, որովհետև տալս իմ մոտ ընկերուհին ա ու լավ գիտեմ էլի ինչեր են իրան արգելել, որ նույնիսկ տրամաբանություն չկար մեջը: Ասենք շորտեր, շալվար քիպ չէին թողում հագներ, իրիկունը հովին, որ ուզեինք իջնեինք բակ չէր թողի սկսեսրայրս:`
Մի խոսքով շատ դժվարա իր հետ համ սկեսուրիս համար համ տալիս: Չնայած տալս պրծել ա ամուսնացել ա հիմա ինչ ուզում հագնում ա:
Հիմա էն օրը պիտի ընկերուհիներիս տեսնեի, սիրուն շորիկ էի հագել երկար, ուսերը բաց, տնից ուզում էի դուրս գալ, սկեսրայրս խիստ ու ջղայն տոնով ասեց, էտ ի՞նչ ես հագել, գնա փոխի շորերդ, նորմալ բան հագի նոր դուրս արի:
Զարմացա ահավոր, որովհետև նախ ինձ երբեք չեն արգելել, ամուսինս էլ դեմ չի բացարձակ: Ես էլ իրեն պատասխանեցի, որ ամուսինս գիտի, դեմ չի, ինձ էլ այսպեսա դուր գալիս: Ոչ մի վատ բան չեմ անում, ու դուրս եկա տնից: Ամուսնուս էլ երեկոյան ասեցի, որ հոր հետ խոսի ու ասի, որ ինձ նման դիտողություններ էլ չանի: