Մինչև տեգորս ամուսնանալը, սկեսուրս հետ ոնց որ մեր ու աղջիկ լինեինք, բայց․․․Տեգորս կնոջ հակտնվելուց հետո ոնց որ մեջներ ովս սև կատու անցած լինի։Ասեմ, որ ամուսինս ընտանիքի մեծ տղան է, ու առաջինը մենք ենք ամուսանցել, 3 տարի հետո տեգրս էլ ամուսնացավ: Իմ ու սկեսրոջս հարաբերությունները ծանոթության օրվանից լավ են դասավորվել, ինքն ինձ է սիրել, ես իրեն:
Ու շատ մտերիմ էինք: Բայց տեգորս կնոջ հայտնվելուց հետո ամեն բան սկսեց փոխվել:Զգում էի, որ տեգորս կինը խանդում է մեր լավ հարաբերություններին, բայց սկեսուրս տարբերություն չէր էլ դնում, իրեն էլ էր լավ վերաբերվում, չնայած նա երբեք ցույց չէր տալիս փոխադարձը:
Մի օր ես ու սկեսուրս տեգորս կնոջ պատճառով վիճեցինք:Ու պատճառն այն էր, որ իբր թե տեգորս կինը սկեսրոջս ասել է, երեխա յին բերեմ թողնեմ ձեզ մոտ, պետք է գործով դուրս գամ, սկեսուրս ասել է, որ ես դեմ եմ: Ու այդ ամենը ինձ ասում է Անին: Սկեսուրս ոչինչ չի ասել այդ մասին:
Ես էլ ասում եմ, որ նման բան չկա, ինչ խնդիր, ու ասում եմ , որ ինձ ոչինչ չի ասել, ես նման բան չեմ ասել:Սկեսրոջս եմ ավելի ուշ աս ում, որ ինչի ես նման բան արել, ասում է ինչ ես խոսում, նման բան չի եղել: Մենք մի փոքր վիճեցինք, բայց շուտ հասկացանք, թե ինչ է կատարվում:
Բարեբախտաբար երկուսս էլ խոսեցինք Անիի հետ ու հասկացրինք, որ այս տանը կռիվ գցել պետք չի, բոլորս համերաշխ ենք ու պե տք է միմյանց փոխըմբռնումով մոտենանք: