Սկեսուրիս հետ լավ հարաբերություններ ի սկզբանե չդասավորվեցին: Ամուսինս նրա ավագ որդին է, ով միշտ ծնողների կողքին է եղել և օգնել ամեն հարցում: Իսկ հիմա նրա կյանքում ուրիշ կին է հայտնվել, ինչն էլ չէր կարող խանդի առիթ չտալ:
Ես հույս ունեի, որ կկարողանամ երկրորդ մայր ունենալ՝ ի դեմս սկեսուրիս, սակայն ժամանակի հետ համակերպվեցի այդքան սառը և ոչ բարյացակամ վերբերմունքի հետ:Երբ ամուսնացան նրա կրտսեր որդիները, նա իր ողջ ուշադրությունը փոխեց նրանց կողմը:
Մյուս հարսներին նա շատ էր սիրում, նրանք ապրում էին նույն փողոում և միասին անցկացնում էին բոլոր տոներն ու հանգստյան օրերը: Ամուսնուս ծնողներն աջակցում էին կրտսեր որդիներին ֆինանսապես, շատ էին օգնում նաև երեխաների խնամքի հարցում:
Մենք քաղաք տեղափոխվեցինք և սկսեցինք ավելի քիչ շփվել նրանց հետ: Ես մի քիչ տխուր էի, քանի որ աղջիկս անտեսված էր տատիկի և պապիկի կողմից, սակայն արդեն սովորել էի:Սկեսրայրիս մահից հետո սկեսուրս հիվանդացավ. ինսուլտից հետո նա ինքն իրեն չէր կարողանում խնամել: Ես սկեցի նրան խղճալ և հաճախ այցելել:
Այժմ նա խնդրում է, որ գանք իր հետ ապրելու, իսկ ես չեմ ուզում գյուղ վերադառնալ, բայց և չենք էլ կարող նրան մեր տուն տանել, քանի որ ապրում ենք 1 սենյականոց բնակարանում:
Մյուս որդիներն ու հարսները չեն էլ մտածում այդ կնոջը խնամելու մասին, իսկ ինձ դաստիրակությունս թույլ չի տալիս նրան թողնել միայնակ և անօգնական վիճակում: Չգիտեմ, թե ինչ անեմ, մտածում եմ խնամակալ վարձելու մասին…