Մի օր անծանոթ համարից մի զանգ ստացա. Պարզվեց ամուսնուս սիրուհին էր…

Երեկ անծանոթ համարից զանգ ստացա: Պատասխանեցի, սակայն զրուսակիցս առանց ողջունելու ասաց, որ արդեն 2 տարի հանդիպում է ամուսնուս հետ, նա դեռ էլի ինչ-որ բան ասաց, բայց ես այլևս ոչինչ չէի լսում:
Ամուսինս նստած էր կողքիս, և, հավանաբար, հասկանալով՝ թե ինչ է կատարվում, հանգիստ նայում էր ինձ:
Ես կարծես օդում լինեի, իսկ ամուսինս ասում էր, որ իզուր եմ տխրում, քանի որ ինքը չի պատրաստվում լքել երեխաներին և հեռանալ ընտանիքից: Իսկ ինձ համար կար միայն մի տարբերակ. ամուսնալուծություն:

11 տարի ամուսնացած էինք, ունենք 2 երեխա, մեր ընտանիքը ես եմ պահում: Ամուսինս նկարիչ է, և նրա մոտ ստեղծագործական կրիզիս է, որը հաճախակի է լինում և կարող է տևել մի քանի ամիս: Ստացվում է, որ ես նրան պահել եմ, իսկ ինքը իմ աշխատելու ընթացքում այլ կնոջ հետ է զվարճացել:Ամուսինս ասաց, որ ես սառն եմ դարձել և հեռացվել եմ:
Բայց ինչպես չսառեմ, եթե առավոտից մինչև կեսօր աշխատում եմ, հետո երեխաներին եմ բերում դպրոցից, մաքրություն եմ անում տանը, լվացք և արդուկ, երեխաների հետ դաս եմ անում, մի խոսքով, ամեն ինչ ինձ վրա է…Ես առաջին անգամ մտածեցի, թե ով է ամուսինս մեր տան մեջ և ինչ դեր է նա կատարում:
Նա ոչ լավ հայր է, ոչ լավ ամուսին, նույնիսկ լավ զրուցակից չէ, պարզապես ես արդեն սովորել եմ նրան:

Картинки по запросу Однажды мне позвонила любовница моего мужа

Իսկ հետո էլ մտածեցի, թող այդ կինը տանի այս «գանձին»: Այդ պահին արցունքներս գլորվեցին աչքերիցս, մի կողմից, շատ դժվար է բաժանվել մի մարդուց, ում հետ մի ամբողջ կյանք ես ապրել, բայց հետո էլ հասկանում եմ, որ այդ մարդը շարունակելու է փչացնել կյանքս, իսկ ես էլ չեմ հանդուրժի այլ կնոջ ներկայություն:Խնդրում եմ, ինձ խիստ չդատեք, պարզապես ինձ անհրաժեշտ էր կիսվել:
Գուցե կան այնպիսի կանայք, ովքեր հայտնվել են նմանատիպ պատմության մեջ: Եթե այո, օգնեք մի խորհրդով, ինչպե՞ս եք շարունակել ապրել, ի՞նչ եք արել: