Մի անգամ փողոցում մաշված դրամապանակ գտա ու որոշեցի գտնել տիրոջը․ Հասցեատիրոջը հասնելիս միայն իմանաք, թե ինչ պատմության մեջ ընկա․․․Դուք երբևէ փողոցում որևէ բան գտե՞լ եք: Հազվադեպ է լինում, երբ մարդիկ տեսնում են կորած իրեր և չեն համարձակվում վերցնել՝ հավատալով վատ նախանշանի: Եվ լինում են այնպիսի դեպքեր, երբ այն միանգամայն այլ ավարտ է ունենում: Մի քանի օր առաջ, ձմեռային մի օր քայլում էի փողոցով և մի հին դրամապանակ գտա : Դրամապանակում կար երեք դոլար և մի շատ հին նամակ:Հետաքրքրասիրությունսը հшղթեց ինձ, այդ պատճառով որոշեցի կարդալ այն:Ծրարի վրա հետադարձ հասցե կար, իսկ ներսում գրված էր նամակի տարեթիվը… 1944: Միայն պատկերացրեք՝ որքան անհանգստացնող էր այդ պահը: Նամակի բովանդակությունը առավել հուզիչ էր: «Սիրելիս, մայրս արգելել է հանդիպել քեզ հետ: Ների՛ր ինձ և իմացիր, որ ես քեզ սիրում եմ և կսիրեմ:
Քո Աննա»,— միայն այս էր գր- ված հին նամակի թղթի վրա: Որոշեցի գտնել հասցեատիրոջը, քանի որ սա արդեն պատվի հարց էր: Զանգեցի տեղեկատու և փորձեցի պարզել տվյալ հասցեի հեռախոսահամարը: Տեղեկատուի աշխատակցուհին հրաժարվեց տրամադրել նման տեղեկատվություն, բայց հետո այլ տարբերակ առաջարկեց: Նա առաջարկեց, որ ինքը զանգահարի տվյալ համարով և իմանալով, որ համաձայն կլինեն զրուցել երիտասարդի հետ, կփոխանցի համարը վերջինիս:Պարզվեց, որ Աննան ապրում էր ծերանոցում: Բնակարանը այլևս նրա ընտանիքին չէր պատկանում: Նոր բնա կիչների մոտ կար և հեռախոսահամարը և հասցեն, այդ պատճառով պատմությունը ունեցավ շարունակություն: Զանգեցի նոր հեռախոսահամարով և պարզեց, որ Աննայի մայրն արդեն մшհացած է։ Գնացի ծերանոց և տնօրենի ուղեկցությամբ հանդպեցի Աննային: Դա շատ հուզիչ էր:Աննան ջերմ ժպիտով և բարի աչքերով տարեց կին էր: «Ես նրան շատ էի սիրում:
Նրա անունը Գևորգ էր: Ես ընդամենը 16 տարեկան էի, այդ պատճառով մայրս կատեգորիկ դեմ էր մեր հարաբերություններին: Գևորգը շատ գեղեցկադեմ երիտասարդ էր: Եթե դուք նրան գտնեք, փոխանցեք, որ նրան ես այնքան եմ սի- րել, որ այդպես էլ չեմ ամուսնացել»: Հրաժեշտ տալով Աննային, իջա ներքև: Պահակը անմիջապես հետաքրքվեց արդյոք այդ այց նրան օգուտ տվեց: Ասացի, որ հիմա գո նե գիտեմ այն մարդու ազգանունը, ում փնտրում եմ: Երբ պահակի մոտ գրպանիցս հանեցի դրամապանակը, վերջինս տեսնելով այն ուղղակի ցնցվեց։ Դրամապանակը շատ յուրահատուկ էր, ու կարծում եմ, որ ոչ բոլորը կունենան դրանից «Ես գիտեմ՝ այն ումն է: Դա Կյուրեղյանինն է: Նա ապրում է հարևան մասնաշենքում և երբ դուրս է գալիս զբոսանքի, անպայման կորցնում է դրամապանակը: Արդեն երեք անգամ կորցրել է»: Նման նորության չէի սպասում: Շտապեցի տնօրենի մոտ, իսկ հետո միասին գնացին նշված մասնաշենք:
Հաճելի տղամարդը նստած էր բազմոցին և կարդում էր: Նա շնորհակալություն հայտնեց ինձ դրամապանակի համար, բայց անգամ մտքով չէր անցնում, թե ինչ էր լսելու: Ես ասացի, որ կարդացել եմ նամակը, քանի որ միայն այդ կերպ կարող էի գտնել հասցեատի- րոջը:Սկզբից այդ նորությունը ընդհանրապես դուր չեկավ նրան, բայց երբ ասացի, որ ճանաչում եմ Աննային, ամեն ինչ փոխվեց: Ծերունին սեղմեց ձեռքս և սկսեց հետաքրքրվել Աննայից: Նա գիտակցելով, որ ամբողջ կյանքում սիլելու է Աննային այդպես էլ չէր ամուսնացել: Երիտասարդը ծերունուն ուղեկցեցի մյուս մասնաշենք, որտեղ Աննան էր: Հաջորդեց լռության վայրկյանները, քանի որ հանդիպել էին նրանց հայացքները: Ճանաչելով միմյանց ծերունիները՝ չկարողացան զսպել արցունքները: Միմյանց գրկած՝ սկսեցին հեկեկալ, ապա նայեցին միմյանց աչքերի մեջ ու նորից գրկախառնված լաց եղան: Նրանց թողեցին առանձին: Երեք շաբաթ անց հարսանեկան հրավիրատոմս ստացա: Ամուսնանում էին 76-ամյա Աննան և 78 ամյա Գևորգը: Նրանց առանձին սենյակ էին հատկացրել:Գիտեք, այս ծերունիները իսկական օրինակ են երիտասարդների համար: Հիասքանչ է, երբ ճակատագիրը սիրող զույգերին ի վերջո միացնում է: