Ունեմ շատ մեծ տատի իրան շատ եմ սիրում ու հարգում:
Բայց մորս վերաբերմունքը իրա նկատմամբ ինձ էդքան էլ դուր չի գալիս, 90 տարեկան տատիկիս շատ վատ ա վերաբերվում, հա համաձայն եմ իրա հետ շատ դժվար ա, բայց մեծ կին ա, հետո սենց խոսք կա չէ ասում են մեծերը տարիքի հետ փոքրանում են ու իրանց սկսում են երեխու նման պահել:
Ես հասկանում եմ որ մորս համար էլ հեշտ չի, տան ամեն ինչը ինքնա անում, բայց դե էս կինը էսօր կա վաղը չկա պետք ա իրան լավ նայենք որ մեզ օրհնի: Մամաս շատ հաճախ ա տատիկիս կոպտում, մեկ մեկ գոռում ա ջղայնանում ա և այլն:
Ոնց բացատրեմ որ մեծերի հետ պետք չի տենց վարվել իրանք շատ նուրբ են փոքր երեխեքի նման: Հիմա ուզում եմ մամայիս նենց ասեն որ ինքն էլ չնեղվի: