Կասե՞ք ինչիցա, որ տեգրս անընդհատ ինձ առաջարկներա անում, ախր ես շատ հավատարիմ եմ իմ ամուսնուն, ու էդ ինձ ընդհանրապես դուր չի գալիս. իսկ երեկ արդեն արեց…

Չեմ հասկանում ի՞նչն եմ սխալ անում, վատ անում, որ տեգրս ինձ վատ առաջարկներա անում ամուսնուցս թաքուն։

Ես էլ ոչ մեկի չեմ ասում, վախենում եմ, մտածում եմ կարողա կռիվ լինի, չեմ ուզում երկու ախպեր իմ պատճառով կռվեն։

Բայց ես հաստատ իրան առիթ չեմ տվել, որ իրան տենց պահի։

Չգիտեմ ի՞նչ անեմ ժողովուրդ, մեկդ մի խորհուրդ տվեք էլի խնդրում եմ։ Ի՞նչ անեմ, որ տեգրս իրան կարգի հրավիրի ու էլ տենց բաներ թույլ չտա։

Անկեղծ էնքան տհաճա, տենց ինքը ոչ միայն ինձ չի հարգում, այլ նաև իրա հարազատ ախպորը։