Երբ տգիտությունը ճչում է, ինտելեկտը լռում է․․․
Ավանակն ասում է վագրին․
-Խոտը կապույտ է։
Վագրը պատասխանում է․
-Ոչ, կանաչ է։
Կենդանիների միջև լուրջ վեճ է ծագում, ու չկարողանալով համաձայնության գալ՝ նրանք որոշում են գնալ անտառի արքայի մոտ, որպեսզի լուծեն տարաձայությունները։
Հեռվից տեսնելով գահին նստած առյուծին, ավանակը գոռում է․
-Ձեր ընդ գերազանցություն, ճիշտ չէ արդյո՞ք, որ խոտը կապույտ է։
Առյուծը պատասխանում է․
-Հա, ճիշտ է, կապույտ է։
Ավանակն ուրախանում է ու շարունակում․
-Իսկ վագրը ինձ հետ համաձայն չէ, վիճում է ու բարկացնում ինձ։ Խնդրում եմ, պատժեք նրան։
Առյուծը հայտարարում է․
-Վագրը 5 տարով կպատժվի․ նա խոսելու իրավունք չի ունենա։
Ավանակը ուրախ-ուրախ թռչկոտելով ու երգելով վազում, գնում է․
-Խոտը կապույտ է, խոտը կապույտ է․․․
Վագրն ընդունում է իր պատիժը, բայց որոշում է հարցնել առյուծին․
-Բայց ինչի՞ համար պատժեցիք ինձ, չէ որ խոտը կանաչ է։
-Այո, իսկապես կանաչ է։
-Իսկ այդ դեպքում ինչու՞ եք պատժում ինձ։
Никогда, никогда, никогда не стоит спорить с ослами. Очень мудрая притча – Не снилось
Առյուծը պատասխանում է․
-Պատիժը կապ չունի խոտի գույնի հետ։ Դու պատժվել ես նրա համար, որ քեզ նման խիզախ ու անվախ կենդանին ծախսում է ժամանակը՝ ավանակի հետ վիճելու վրա։ Դա էլ բավական չէ, նման հիմար հարցով գալիս ես ինձ մոտ։
Ժամանակի վատագույն վատնումն է՝ հիմարների հետ վիճելը, ում չի հետաքրքրում ոչ ճշմարտությունը, ոչ իրականությունը, և ով կարևորում է միայն սեփական համոզմունքների և իլյուզիաների հաղթանակը։
Ժամանակը մի ծախսեք անիմաստ վեճերի վրա։ Հատկապես երբ ձեր դիմաց այնպիսի մեկն է, ում համար կարևոր է միայն իրավացի լինելը, անգամ եթե նրանք հեռու են ճշմարտությունից։