Էս տղես առանց իմ մասին մտածելու գնացել մանկատնից երեխայա որդեգրե, դե հարսս չի բաշարում երեխա բերի․ բայց ես վաբշե գոհ չեմ, ավելին ասեմ դեմ եմ, դրա համար իմ պատճառներն ունեմ

Արդեն քանի տարիյա հարսս բուժվում ա, չի բաշարում գոնե մի հատ երեխա բերի։ Սաղ օրը նույն կռիվնա մեր տունը։ Ասում եմ լավ հիմի բժշկությունը զարգացել ա, ուրիշ ճամփա չկա, ասում ա մենք էտքան փող չունենք։

Էն օրն էլ իմացա, որ տղես առանց ինձ մի բան ասելու գնացե մանկատնից երեխայա որդեգրել, տուն բերել։ Ասենք էտ կարևոր հարց ա, պետք էր քննարկել։

Հիմա ես վաբշե գոհ չեմ, դեմ եմ։ Դե ժամանակին ըտենց խնդիրների մեջ եմ հայտնվել, որ ունեմ իմ պատճառները։ Ասենքք ուրս երկու երեխա ուներ, բայց չգիտեմ ինչի որոշել էր մի հատ էլ որդեգրել, դե մայր թերեզան էր դարձել։

Էտքան էլ ասի գործ չունես, ինչ իմանաս ինչ գեներ ունի, ինչ արունա մեջը։ Պահեց մեծացրեց երեխեքի հետ, սկզբում էտ երեխու մերը հայտնվեց։

Սաղ օրը քրոջս տուն էր գալիս, կռիվ էր անում։ Քուրս էլ սթրեսի մեջ ընկավ ու մի օր էլ զանգին ասին տարել են հիվանդանոց։ Երկու օր հետո էլ մահացավ, սիրտը չդիմացավ։ Հիմա իրա երեխեքի հետ կապ չեմ պահում։

Ասենք աղջիկը մեկ-մեկ զանգում ա, բայց էտ տղեն ում որդեգրել էր գնացել ա Ամերիկա, չգիտեմ էլ ինչով ա զբաղվում, ինչ ա անում։ Դե ես իրան մեղադրեցի քրոջս հետ կատարվածի համար, ինքն էլ էտ օրվանից հետս չի խոսում։