Ես ու ամուսինս դեռ դպրոցական տարիքից ենք ընկերություն արել, բայց իմ կամքից անկախ սիրահարվել եմ ուրիշի․Երբ ամուսնուս ասեցի դրա մասին․․․Ես ու ամուսինս երկար տարիներ է միասին ենք արդեն: Դպրոցական տարիներից սիրահարվել ենք իրար ու սկսել ենք ընկերություն անել: Ես ինձ ինչ հիշում եմ, մենք միասին ենք:
Արդեն այնքան սովորական է դարձել իր հետ կյանքը, որ էլ ասելու չի:Մենք երկու երեխա ունենք,որոնց անսահման սիրում ենք: Բայց ես վաղուց դադարել եմ սիրել ամուսնուս, մի տեսակ ամեն ինչ շատ սովորական է դարձել:Երևի էդ ամեն ինչը նպաստեց, որ սիրահ արվեմ ուրիշ տղամարդու, ով իմ հետ աշխատում է նույն ընկերությունում: Նա վերջին ամիսներին է ընդունվել աշխատանքի ու միշտ իմ ուշադրության կենտրոնում է եղել:
Թեպետ նա էլ ունի ընտանիք ու երեխաներ, բայց դա ինձ հետ չպահեց, զգացմունքներս չկարողացա կառավարել: Չնայած ես սիրա հարվել եմ այդ տղամարդուն, բայց ամուսնուս չեմ դավաճանել ու նրա հետ կապ չունեմ, քանի որ չեմ կարող այդպես ապրել:Որոշեցի ամուսնուս ասել իմ զգացմունքների մասին, քանի որ մեղքի զգացում ունեի, մտածում է կվիճի հետս, կգոռա,կբաժանվի, բայց ասաց, որ ժամանակին ինքն էլ ուրիշ կնոջ էր սիրահարվել ու դա բնական է, երբ մարդիկ երկար տարներ ապրում են իրար հետ:
Նա ասաց, որ ուղղակի անտեսել է իր զգացմունքները, չի կապվել այդ կնոջ հետ, որ մեր ընտանիքը չքանդվի:Ու նույնն էլ ինձ ասաց, որ ես պետք է հանուն երեխաների ու ընտանիքի անտեսեմ այդ զգացմունքը ու փորձեմ կրկին սիրել իրեն: Ես ապշել էի ամուսնուս խոսքերից ու նրա հանդարտությունից: Նրանից նման բան չէի սպասում: