Որդիներիս խոսակցությունը պատահական լսեցի․․․Երնեկ չլսեի. 2 օր ա ոչ ուտում եմ, ոչ՝ խմում, շիվարել եմ ջանիս վրա։ 79 տարե կան եմ, լավ թե վատ ապրել եմ կյանք, չեմ դժգոհում: Լավ ընտանիք ու երեխաներ ունեմ, թոռներիս մասին էլ չեմ ասում: Ինձ հար գում են ու շատ սիրում են, ես էլ իրենց համար պատրաստ եմ ամեն ինչի:
Սակայն վերջին շրջանը շատ մութ ու խավար է մեր ընտանիքի համար:Երկու օր առաջ պատահաբար տղաների խոսակցությունն եմ լսել ու դրանից հետո ոչ քուն ունեմ, ոչ դադար: Չեմ կարողանում հաց ուտել, տեղս չեմ գտնում, ժամերով պառկում ու լացում եմ: Տղաներս խնդիրների մեջ են պարզվում ա, ու ես դրանց մասին տեղյակ չեմ եղել:
Պարտատերերը մեծ տղուս ստիպում են, որ տանի փակի պատքերը, թե չէ հարցերն ուրիշ ձև կլուծեն:Նա էլ պարտքերը կուտակել ա վրեն ու չի կարում տակից դուրս գա: Փոքր տղուս ասում էր, որ ուզում ա ինձ ասի, որ հայրական տունը ծախենք, պարտքերը փակ ենք:
Դրանից հետո էլ ուզում ա երկրից ընտանիքով գնա: Ինձ էլ հետը տանի: Բայց ես չեմ ուզում գնամ ոչ մի տեղ իմ տնից: Օր ծերության ես չեմ ուզում հելնեմ ընգնեմ օտարության մեջ: Փորք տղես էլ տուն չունի, վարձով ա ապրում, նա էլ չի կարա ախպորը օգնի:
Ես շիվարել եմ, չգիտեմ ինչ անեմ: Օր ծերության չեմ ուզում մնամ առանց կացարանի, ոչ էլ ուզում եմ թողնեմ գնամ ուրիշ երկիր, բա յց տղուս էլ չօգնել չեմ կարա, էս տունը հո իմ տղուց թանկ չի: Չգիտեմ, ինչ անեմ, ոնց անեմ, էս ինչ փորձանք եկավ գլխիս