Ընկերներիս հետ միշտ դրսում եմ հանդիպում, բայց էս անգամ չգիտեմ մտքովս ինչ անցավ հրավիրեցի մեր տուն ձուկ ուտելու ու խմելու․ Դեռ նոր էինք նստել սեղանի մոտ, երբ կինս․․․

Ընկերներիս հետ միշտ դրսում եմ հանդիպում, բայց էս անգամ չգիտեմ մտքովս ինչ անցավ հրավիրեցի մեր տուն ձուկ ուտելու ու խմե լու․ Դեռ նոր էինք նստել սեղանի մոտ, երբ կինս․․․Ընկերներիս տուն չեմ կանչում սովորաբար, միշտ դրսում եմ հանդիպում իրանց հետ, որովհետև կինս բարդ բնավորություն ունի:

Իրան դուր չեն գալիս իմ ընկերները ու ինքն ամեն անգամ մի պատմություն սարքում ա, երբ ես ընկերներիս եմ հանդիպում: Մի երկու անգամ կանչել եմ մեր տուն տղեքին, գլխիս հարամ ա արել, դրանից հետո տենց բան չէի անում: Թե ինչի էս անգամ էշություն արեցի, գործընկերոջս կանչեցի տուն խմելու, չգիտեմ:

Ընկերոջս կանչել էի ձուկ ուտելու ու խմելու: Կնգաս էլ ասեցի, որ ձուկ ժարիտ անի, նստենք մի քիչ խոսանք, խմենք: Մրթմրթալով հելավ սարքեց: Ընկերս եկավ նստեցինք սկսեցինք խոսալ: Կնիկս բերեց, որ սեղան գցի, մունաթով բարևեց էդ տղուն: Հետո էլ ափսեները բեր եց շրխկալով շպրտեց դեմներս, էդ ձուկն էլ մուննաթով բերեց դրեց ու գնաց:

Հետո էլ սկսեց տան դռներն ու դարակները շխկալով փակել, գոռգոռալ երեխեքի վրա ու մուննաթ գալ: Դե ընկերս տեսավ, որ կնիկս դժ գոհ ա նրանից, որ ինքը մեր տանն ա ու ասեց.

-Ապեր մերսի, որ ինձ կանչել ես ձեր տուն, շատ զգացված եմ, բայց արի ես հելնեմ գնա, կնիկդ թող դինջանա, ոնց ջոկում եմ, դուրս չի գալիս, որ ստեղ եմ, ես էլ ինձ վաբշե լավ չեմ զգում էս մթնոլորտում, ոչ ուտելս ա գալիս, ոչ խմելս: Հետո դրսում իրար կտենանք, կգնանք խմելու:

Էդ տղեն առանց մի բան ուտելու հելավ ու գնաց, ես էլ ամոթից գետինը մտա: Բայց դե ինչ անեմ, կնգաս վրա չեմ կարում, սաղի ոտը կտրել ա: