Հարսանիքիս, երբ առաջին ուրախ երաժշտությունը հնչեց, սկսեցի պարել. Մենակ տենաք սկեսուրս ինչ օյին դրեց գլխիս հարսանի քիս օրով․․․Օրեր առաջ իմ կյանքի ամենակարևոր օրն էր: Մեր հարսանիքին երկար էինք սպասել ու պատրաստվել: Ես շատ ուրախ էի, որ վերջապես ամուսնանում եմ սիրելիիս հետ:
Սակայն ամեն ինչ այնպես չեղավ, ինչպես ես պատկերացնում էի. տրամադրությունս փչացավ հենց երեկոյի սկզբում: Իսկ պատճա ռն այն էր, որ սկեսուրիս դուր չեկավ իմ պահելաձևը:Բանն այն է, որ ես ավանդական հայացքներ չունեմ, իսկ ամուսնուս մայրը բավ ականին ավանդապատ է ու շատ ադաթավոր:
Հարսանյաց հանդեսի սկզբում, երբ հնչեց առաջին ուրախ երաժշտությունը, ես ու ամուսինս սկսեցինք պարել և ուրախանալ մյուս հյուրերի հետ: Որոշ ժամանակ անց՝ սկեսուրս ինձ կանչեց մի կողմ ու սկսեց խիստ տոնով նկատողություն անել, որ ես ինձ ճիշտ չեմ պահում:
Նա ասաց, որ հեչ պարտադիր չէր, որ ես հենց սկզբից վեր կենամ ու սկսեմ բերանս բաց պարել ու պետք է ինձ ավելի զուսպ պահեի՝ խայտառակ չանելով իրեն: Ես բնականաբար համաձայն չէի նրա հետ ու կարծում եմ, որ իմ հարսանիքն իմ ու ամուսնուս համար է, որ մենք պարենք ուրախանան, ոչ թե նստենք նայենք, թե ոնց են բոլորը պարում:
Իհարկե, ես նրա հետ չվիճեցի, բայց տրամադրությունս կտրուկ ընկավ, հավեսս փախավ ամեն ինչից ու իմ օրը փչացավ: