Բժիշկները նախազգուշացրել են եղունգների լաքի պատճառով առաջացող վտանգավոր հիվանդությունների զարգացման վտանգի
մասին․․․Եղունգների լաքերում պարունակվող որոշ քիմիական բաղադրիչներ կարող են վտանգավոր հիվանդությունների զարգաց
ման պատճառ դառնալ, հայտնել է բժիշկ-պոդոլոգ Տատյանա Կրասյուկը։
«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում նա զգուշացրել է, որ մատնահարդարման համար տարածված միջոցը մեծացնում է
միզասեռական և նյարդային համակարգերի պաթոլոգիաների և նույնիսկ քաղցկեղի զարգացման վտանգը:Մասնագետը բացատրել
է, որ անորակ լաքից վտանգավոր բաղադրիչները եղունգների միջոցով կարող են արյան մեջ հայտնվել։
Նրա խոսքով ՝ հայտնի արտադրողները փորձում են եղունգների ծածկույթի բաղադրությունից հեռացնել ֆորմալդեհիդի, տոլուոլի և
դիբուտիլֆտալատի նման թունավոր նյութերը։ Անվտանգ բաղադրությամբ լաքերի տուփերի վրա բրենդը սովորաբար դնում է 5-FR
EE, 10-FREE նշումը, սակայն ամեն դեպքում անհրաժեշտ է զգուշություն պահպանել և կարդալ միջոցների բաղադրությունը, հիշեց
րել է Կրասյուկը: