Տարիքս առած ինվալիդ մարդ եմ, որդուս ու հարսիս հետ եմ ապրում, բայց էրեկ լսեցի, թե ինչ են պատրաստվում անեն հետս․․․Սաղ գիշեր էրեխու նման լացել եմ

Տարիքս առած ինվալիդ մարդ եմ, որդուս ու հարսիս հետ եմ ապրում, բայց էրեկ լսեցի, թե ինչ են պատրաստվում անեն հետս․․․Սաղ գիշեր էրեխու նման լացել եմ։Ես արդեն տարիքս առած, հաշմանդամ մարդ եմ, էրկու անգամ ինսուլտ եմ տարել ու հիմա էլ ապրում եմ տղուս, հարսիս հետ, կնիկս էլ մի քանի տարի առաջ ա կյանքից հեռացել:

Էրկու տղա ունեմ, մեկը քաղաքում ա ապրում, էս մեկն էլ գյուղում ա: Էրեկ պատահաբար լսեցի հարսիս ու տղուս խոսակցությունը, որ ինձ ուզում են տանեն մի որոշ ժամանակով քաղաքի տղուս տուն, որ ընդեղ ապրեմ:

Սաղ գիշեր էրեխու նման լացել եմ, որովհետև ես իմ գյուղից, ծառից ու դաշտից էն կողմ ուրիշ ոչ մի տեղ չեմ ուզում գնամ ու ապրեմ, բայց մի կողմից էլ գիտեմ, որ բան չեմ կարա ասեմ, որովհետև իրանք են սաղ որոշում ինչ անեն:

Չեմ պատկերացնում, թե ոնց եմ էտ չորս պատի մեջ մնալու առավոտից իրիկուն ու ինչ եմ անելու: