Ամուսնուս ծնունդին քարտ տվեցի նվեր, մեջը ահագին գումարով․ Հետո իմացա, որ մեջից ամեն օր փող ապակասում․ նենց բան պարզեցի, որ ինձ մնում էր միայն․․․Ամուսնուս ծնունդին չէի կողմնորոշվում ինչ նվեր անեի, որոշեցի հարմար ու հեշտ տարբերակից օգտվեմ. իմ անունով քարտ վերցրի ու տվեցի իրան:
Քարտի մեջ բավական շատ գումար կար, ու հետո էլ ընթացքում ես անընդհատ քցում էի ու ավելացնում էի գումարը:Էդ շրջանում ամուսինս չէր աշխատում ու իրա առօրյա ծախսերը հոգում էր էդ քարտի գումարով: Հետո մի քանի ամիս անց սկսեցի նկատել, որ քարտից շատ հաճախակի գումար է պակասում:
Քանի որ իմ անունով էր քարտը, ինձ նամակներ էր գալիս, թե ինչքան գումար է դուրս եկել քարտից:Ես սկսկեցի ավելի հետևողա կան լինել ու տեսա, որ բոլոր գնումները արվում են կանացի հագուստի կամ ներքնազգեստի խանութներից: Էնքան էի ուրախացել, մտածում էի որ ամուսինս իմ ծնունդին է պատրաստվում ու իմ համար նվերներ է գնում: Չնայած որ դա իմ քցած գումարն էր, բայց ամեն դեպքում շոյվել էի էդ վերաբերմունքից:
Ծնունդիս օրը եկավ հասավ, ու ամուսինս դատարկաձեռն եկավ նայեց դեմքիս: Ասեց՝ դե գիտես կյանքս, փող չունեմ հիմա, նվերդ վրես: Չեք պատկերացնի թե ինչքան էի հիասթափվել: Բառերով չեմ կարա բացատրեմ, բայց դեռ հույս ունեի, որ ինչ-որ բան ա ան ում:
Մինչև մի օր ամուսնուցս հետ ուզեցի էդ քարտը ու պարզեցի, որ իրա մոտ չի: Ու էն ինչ իմացա հետո ուղղակի սպանեց ինձ: Պարզ վեց էդ տականքը սիրուհի ուներ, ու դրան էր տվել իմ նվիրած քարտը: Հենց դա իմանալու օրը եկա տուն, իրերս հավաքեցի ու հեռա ցա տնից…