Ամուսինս գնացել ա Ռուսաստան, ուղն ու ծուծով դարձել ա ռուս․ Հիմա այնտեղ կնիկ ու էրէխեք ունի․ բայց ես երդվել եմ որ երբևէ․․․
Մարդս քանի տարիյա թողել գնացել ա խոպան, էլ չի հիշում, որ ստեղ ընտնաիք ու երեխա ունի, իրա համար կյանքնա վայելում: Ըն դեղ համ երեխա ունի, համ էլ ռուս կնիկ: Անուն էլ Նատաշա, ասա դու էլ քո Նատաշան էլ, երկուսդ էլ իրար խելքի եք, ես ի, որ հիմա րի նման գնացի նախրի մեջից էշի ճակատը պաչեցի:
Դե ես էլ երեք երեխա ունեմ, երկուսը դպրոցական են, իսկ փոքրս էլ մանկապարտեզա գնում: Բայց կիսուրիս հետ եմ ապրում, չեմ թողե գնացե: Ասենք էս կինը խեղճ կնիկ ա, ինչ մեղավոր ա, որ տղեն ըտենց հիմարություններ ա անում, չի հասկանում, թե ինչ ա ընտանիքը:
Համ էլ կիսուրիս շատ եմ սիրում, ոնց որ իմ հարազատ մերը լինի:Դե ես մանկատան աղջիկ եմ, դրա համար էլ հասկանում եմ էտ ամ ենը: Իրար հետ հանգիստ ապրում ենք, ինքը ինձ ա օգնում, ես իրան եմ պահում: Համ էլ երեկ իրար հետ կոֆե էինք խմում, ըենենց բան ասեց, որ մենակ էտ ինձ հերիք ա:
Ուրեմն հանեց սաղ հավաքած փողը դրեց դեմս ու օրհնանք տվեց:Ասեց ես քեզնից բացի ուրիշ հարազատ չունեմ, դու ես իմ աղջիկը: