Երբ ընդունվեցի մագիստրատուրա, մեր բարեկամներից մեը ասեց ուսումը ինչիդ ա, պսակվի պրծի․ Իմ փոխարեն տատս ընենց պատասխան տվեց, որ․․․

Երբ ընդունվեցի մագիստրատուրա, մեր բարեկամներից մեը ասեց ուսումը ինչիդ ա, պսակվի պրծի․ Իմ փոխարեն տատս ընենց պա տաս խան տվեց, որ․․․Իմ համար ուսումը շատ կարևոր ա, ու ես անպայման ուզում եմ ուսմանս միջոցով իմ նպատակներին հասնեմ։

Էն օրը բարեկամներից մեկը մեր տանն էր, որ իմացավ ուզում եմ ուսումս շարունակեմ ասեց՝ այ աղջիկ ջան, ինչիդա պետք, հենա 4 տարի սովորեցիր, ինչդա ավելացել։ Հիմիկվանից մտածու ամուսնության մասին, ոչ թե ուսման։ Ուսումը երկրորդական ա, այ ամուս նության տարիքը բաց թողեցիր, էլ տերը չես, չես էլ զգա տարիները ոնց են անցնում ու մենակ ես մնում։

Հետն էլ գլուխ էր գովում, որ իրա աղջիկները դպրոցն ավարտելուց հետո ամուսնացել են ուսում էլ չեն ստացել, բայց հիմա համ երեխ եք ունեն, համ էլ ամուսիններն ըստ պահանջի պահում են։ Տատիս, որ 80 անց կինա արդեն, ու իր ապրած ժամանակներում ուսում նորմալ չի էլ ստացել, նենց բան ասեց, որ էս կինը աչքերը լցրեց։

Ասեց Ասպրամ ջան, մեր ժամանակ, հազարից մեկն էր ուսում ստանում, քո ասածի պես ամուսնացնում էին միանգամից ու դնում հոգսի տակ։ Ընտրության հնարավորություն չունեինք։Ես հիշում մեմ, որ ամուսնացրին ինձ, ես թաքուն էի գիրք կարդում, ու էտ գրք երն ինձ էնքան էին կրթում, որ ես նեղվում էի, որ հոգսի տակ եմ, բայց կարայի ավելի լավ երիտասարդություն ունենայի։

Սկեսուրս չէր թողում ուսումն մասին բառ խոսա, գիրք կարդալն էլ չէր թողում։ Իսկ հիմա աղջիկները կրթվում են ու խելացի են, հե տո որ ամուսնանում են, գիտեն իրենց իրավունքները, գիտեն, ոնց պաշտպանեն իրենց, անձնական տարածք ունեն, անձնական կյ անք, հարգում են իրենց, իսկ մեր կյանքն ինչա եղել։ Նենց, որ աղջկա կյանքում ուսումը մեծ տեղ ունի ու մի օր էտ բացը մեկա զգաց վելու ա։