Դասարանում մի աշակերտ ունեմ, առաջադիմությամբ միշտ փայլել ա, բայց վերջին շրջանում միշտ անպատրաստ էր գալիս դասի․․․Պատճառը իմանալուց հետո սիրտս կտոր-կտոր եղավ

Դասարանում մի աշակերտ ունեմ, առաջադիմությամբ միշտ փայլել ա, բայց վերջին շրջանում միշտ անպատրաստ էր գալիս դասի․․․Պատճառը իմանալուց հետո սիրտս կտոր-կտոր եղավ։Ուսուցչուհի եմ արդեն 20 տարիա դպրոցում եմ։ Իմ երկրորդ տուննա դարձել, մեկ մեկ երեխեքս ասում են աշակերտներիդ մասին ավելի շատ ես անհանգստանում, քան մեր։

Շատ կապված եմ հետները, որովհետև պատասխանատու եմ էտ երեխեքի ապագայի համար, ոնց կարամ անտարբեր լինեմ։ Դասղե կական դասարն էլ ունեմ։ Դասարանումս մի լավ աշակերտ ունեմ, ով լավ առաջադիմություն ունի։ Բոլոր ուսուցիչները միշտ իրեն են ուղարկում մրցույթների ու գովում։ Բայց վերջերս նկատել եմ, որ հետը մի բան կատարվումա։

Դասերից երբեմն բացակայումա, անպատրաստա լինում ու շատ հոգնած։ Մի քանի անգամ նկատել եմ, որ դասի ժամանակ քնումա, աչքերը փակվում են ուղղակի։Տեսա, որ վերջին շրջանում կրկնվումա դա, կանչեցի առանձին զրուցեցինք։ Պարզվեց, հայրն ու մայրը բաժանվել են, ինքն էլ շատ ծանրա դա տանում։

Ասացի, ինչի չես զրուցում մայրիկիդ հետ, խոսիր ապրումներիդ մասին, կիսվի հետը, ասեց, որ մայրը շատ նեղված ա ու չի ուզում իր ապրումներով ցավեցնի մորը։Հոր հետ էլ չէր ուզում ընդհանրապես խոսեր։ Սիրտս կտոր-կտոր եղավ։ Ասեց, որ մորից թաքուն սկսել ա աշխատել, որ օգնի տան հարցում, դրա համար են դասերն այս վիճակում։

Ես էլ հասկացա, որ հոր ու մոր հետ պիտի խոսեմ շատ լուրջ, որ իրենց հավաքեն ու երեխային աչքաթող չանեն իրենց խնդիրների պատճառով։ իրենց հարցերը ցիվիլ լուծեն, այլապես երեծայի ապագան կկործանեն։